Միջազգային

«Սա բաց թողնված հնարավորություն է Հայաստանի համար». Բայրամով

COP29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին․ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չնայած COP29 համաժողովին մասնակցելու համար Հայաստանի մի քանի ներկայացուցիչ էին գրանցվել, բայց նրանք չեն ժամանել: Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար», - նշել է նա։