Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին COP29-ում Միացյալ Նահանգների տաղավարի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա:
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Ադրբեջանն ունի արևային և քամու էներգիայի զգալի ներուժ և COP29-ում ցույց է տալիս ածխաջրածնային հատվածում կայուն զարգացման և արտանետումների կրճատման հարցում իր առաջատարությունը։