Միջազգային

Թրամփը հաստատել է Ուոլթսի նշանակումը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդվ Թրամփը կոնգրեսական Մայք Ուոլթսին նշանակել է իր վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական։

Այս պաշտոնը չի պահանջում Սենատի հաստատում, ուստի Ուոլթսն ուղղակիորեն պատասխանատու Է Թրամփին՝ ազգային անվտանգության հարցերով տեղեկացնելու և պետական գործակալությունների միջև գործողությունները համակարգելու համար:

50-ամյա Ուոլթը հատուկ նշանակության ուժերի պաշտոնաթող սպա է, ծառայել է Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, նկարագրվում է որպես Թրամփի հավատարիմ դաշնակից և գործող նախագահ Բայդենի բացահայտ քննադատ: