Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը, հայտնում է Պետդեպը։
Կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։
Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը։