Միջազգային

Պուտինը ցանկանում է մինչև Թրամփի երդմնակալությունը վերադարձնել Կուրսկի մարզը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչև ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, ցանկանում է Կուրսկի մարզը, որի մի մասը գրավել են Ուկրաինայի զինված ուժերը, վերադարձնել ՌԴ վերահսկողության տակ: Այս մասին գրել է բրիտանական The Telegraph թերթը։

Նման քայլը Մոսկվային թույլ կտա խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների դուրս գալ ավելի ուժեղ դիրքորոշմամբ, կարծում են արևմտյան դիվանագետները: Ռուսական բանակին արդեն հաջողվել է վերահսկողության տակ վերցնել օգոստոսի 6-ից ուկրաինական ուժերի կողմից գրավված տարածքի մոտ կեսը, նշել է պարբերականը: