Միջազգային

«Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է COP29-ին մասնակցելու վերաբերյալ Հայաստանից դեռևս պատասխան չստանալուն։

Նա ասել է, որ հրավերները ուղարկվել են բոլոր կողմերին. «Այստեղ մասնակցում է 198 կողմ: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին: Ադրբեջանական կողմը պայմաններ է ստեղծել կոնվենցիայի անդամ բոլոր կողմերի համար։ Թեև հայկական կողմը գրանցվել է, սակայն այդ երկրի ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել»։