Միջազգային

Նեթանյահուն հավանություն է տվել հարձակումներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել փեյջերների վրա հարձակումներին, որոնք սեպտեմբերին մահացու հարված հասցրին Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորմանը․ Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է նրա գրասենյակի մամուլի քարտուղար Օմեր Դոստրին:

Իսրայելցի զինվորականները, որոնք «Հեզբոլլահի» հետ անդրսահմանային մարտական գործողություններ են իրականացնում 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր, սկզբում հրաժարվել են պատասխանել պայթյունների մասին հարցերին: