Միջազգային

Հայաստանը կողմ է քվեարկել ՌԴ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարին ուղղված Ռուսաստանի նախաձեռնած բանաձևը։ «Կողմ» է քվեարկել 116 երկիր (ներառյալ Հայաստանը), 11-ը՝ «ձեռնպահ», 54-ը՝ «դեմ»։

Փաստաթուղթը բաղկացած է 74 կետից։ Այն պարունակում է դրույթներ, որոնք խստորեն դատապարտում են նացիզմի հերոսացման և քարոզչության հետ կապված միջադեպերը, ողջունում են պատմական ճշմարտությունը պահպանելու ջանքերը, խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը կանխելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու արդյունքը վերանայելու համար: