ԱՄՆ-ի զինծառայողները հարվածներ են հասցրել Սիրիայում 9 օբյեկտի, որ կապված են Մերձավոր Արևելքում իրանամետ խմբավորումների հետ:
Հարվածները պատասխան են վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա հարձակումներին․ պարզաբանել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Զինվորականները չեն նշել, թե կոնկրետ որ օբյեկտներն են եղել պատասխան հարվածների թիրախները և որ խմբավորումների կողմից են դրանք վերահսկվել: