Միջազգային

Թրամփը Ստեֆանիկին առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Մարի Ստեֆանիկին առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է CNN-ը։ 

«Ինձ համար պատիվ է առաջադրել Ստեֆանիկին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Էլիզը աներևակայելի ուժեղ և խելացի կողմնակից է»,- ասել է Թրամփը՝ հաստատելով, որ Ստեֆանիկին առաջարկվել է այդ պաշտոնը։