Միջազգային

Թրամփը նշանակել է անօրինական միգրանտների հարցերով «սահմանային ցարին»

Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ սահմանների և ապօրինի ներգաղթյալների արտաքսման պատասխանատուն կլինի Թոմ Հոմանը:

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթի և մաքսային ծառայության պետի նախկին պաշտոնակատար Թոմ Հոմանը նոր վարչակազմում պատասխանատու է լինելու երկրի սահմանների համար:

«Սահմանային ցարը», ինչպես Հոմանին անվանել Է Թրամփը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի անօրինական միգրանտներին իրենց ծագման երկրներ արտաքսելու հարցերով։ Ինքը՝ Հոմանը, ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Թրամփի ծրագրերի իրականացման շրջանակներում գործելու է մարդասիրաբար:

Անօրինական միգրանտների դեմ պայքարը Թրամփի նախընտրական արշավի առանցքային կետերից է։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 11 միլիոն անլեգալ միգրանտ, որոնց գրեթե 80%-ը երկրում ապրում է ավելի քան 10 տարի: