Միջազգային

Շոլցն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 10-ի երեկոյան առաջին պաշտոնական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը քննարկել են Բեռլինի և Վաշինգտոնի «վաղեմի համագործակցության» շարունակության հարցեր:

Շոլցը Թրամփին առաջարկել է «շարունակել տասնամյակների հաջող համագործակցությունը երկու երկրների կառավարությունների միջև»: Զրույցի ընթացքում երկու գործիչները քննարկել են աշխարհաքաղաքական խնդիրները և համաձայնել են միասին աշխատել խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու ուղղությամբ: