Միջազգային

Իսրայելը Նիդեռլանդներից պահանջում է նոր ձերբակալություններ

Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գեդեոն Սաարը մտահոգություն է հայտնել Նիդեռլանդներում ձերբակալությունների «ցածր» թվի կապակցությամբ, որը հաջորդել է Թել Ավիվի «Մաքքաբի»-ի երկրպագուների և տեղի մահմեդական համայնքի, պաղեստինցի երկրպագուների միջև ծեծկռտուքին:

«Ամստերդամի քաղաքապետն ինձ ասաց, որ իրենք հատուկ քննչական խումբ են ստեղծել, բայց կարող եմ ասել, որ մինչ այժմ ձերբակալվածների թիվը շատ քիչ է», - ասել է Սաարը։

Հանգստյան օրերին Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ 60 ձերբակալվածից 4-ը մնացել են կալանքի տակ։

Նշենք, որ առնվազն 10 իսրայելցի է վիրավորվել Ամստերդամում բախումների արդյունքում։