Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռևս չկան․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրկին ուզում եմ վերահասցեավորել Վալդայում նախագահի խոսքերը․ առայժմ կոնկրետ ծրագրեր չկան, ուստի այստեղ ավելացնելու ոչինչ չկա»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է շփումներ ունենալ Թրամփի հետ:
Ավելի վաղ Washington Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: