Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դեմ առ դեմ հանդիպումը կայացել է Բաքվում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի շրջանակներում։
Կողմերը քննարկել են համաժողովում քննարկվելիք հարցերը և երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերը երկրների և տարածաշրջանի զարգացման համար։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Իրակլի Կոբախիձեն Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։