Միջազգային

«Աստված տեսնում է»․ Լուկաշենկոն՝ Բաքու չժամանած պաշտոնյաների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ղեկավարներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով, փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 41%-ով։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ աշխատանքներ են տարվում բնակելի շենքերի համար վերելակների համատեղ արտադրությունը կազմակերպելու ուղղությամբ, անդրադարձել են մի շարք ոլորտներու համագործակցությանը։ 

Հանդիպումից հետո Լուկաշենկոն պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցին, թե ինչո՞ւ որոշ երկրների ղեկավարներ չեն ցանկացել ներկա գտնվել համաժողովին։ 

«Արևմտյան երկրների այն ղեկավարները, որոնք չեն ժամանել, կարծում են, որ կլիմայի փոփոխություն տեղի չի ունենա։ Տխրելու կարիք չկա, որ չեն եկել։ Եթե կարծում են, որ այն կշրջանցի արևմուտքը, չի շրջանցի, Աստված տեսնում է»,- ասել է Բելառուսի նախագահը։