Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ տեղեկությունները, թե Կիևը նախապես տեղեկացվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին, կեղծ են: Այս մասին գրում Է Reuters-ը։
«Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ հանդես գալ զանգին», - Reuters գործակալությանը հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։
Reuters-ը զրույցի այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ Թրամփը «Պուտինին խորհուրդ է տվել չսրել պատերազմը Ուկրաինայում»։
Թրամփի աշխատակազմից այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել՝ հայտարարելով, որ «չեն մեկնաբանում նախագահ Թրամփի և համաշխարհային այլ առաջնորդների միջև մասնավոր զրույցները»: