Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով 1 օրում 49 պաղեստինցի է զոհվել։
Առաջիկա ժամերի ընթացքում Սաուդյան Արաբիայում անցկացվող Արաբական իսլամական գագաթնաժողովի ընթացքում մի շարք երկրների ղեկավարներ կքննարկեն Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում և հարձակումները Լիբանանի վրա։
Իսրայելը Գազայի հատվածում գործողություններ է սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։