Միջազգային

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Թրամփի հաղթանակը էլիտաների կուրության հետևանք է

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն շարունակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ մեծ հնչեղություն ստացած ելույթը, որտեղ նախագահը եվրոպացիներին կոչ էր անում չլինել «խոտակեր», որոնց կուլ են տալիս «մսակերները»։ Բարրոն վերլուծական է գրել «Le Parisien»-ում, որտեղ ներկայացրել է իր տեսակետը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաջողության վերաբերյալ:

Ֆրանսիայի արտգործնախարարը գտնում է, որ Թրամփի հաղթանակը շատ հեշտ է համարել «պոպուլիզմի» հաղթանակ։ Ըստ նրա՝ հաղթանակը «աշխարհի ցնցումների նկատմամբ էլիտաների տասնամյակների կուրության, դրանց ժխտման արդյունքն է, որը հարուցել է միջին և բանվոր դասակարգերի օրինական կատաղությունը»։

Ժան-Նոել Բարրոն մասնավորապես մատնանշում է «դեմոկրատների ձախողումը» և նրանց «նոր հորիզոն առաջարկելու, այս զայրույթին արձագանքելու անկարողությունը»։

Խոսելով Թրամփի վարչակազմում Իլոն Մասկի դերի մասին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նա «ամերիկյան ժողովրդավարության հետ չի անի այն, ինչ արել է Twitter-ի հետ»:

«Ժողովրդավարությունը փխրուն գանձ է», - հավելել է նախարարը:

Բարրոն նաև կոչ է արել չկրկնել «դեմոկրատների ճակատագիրը» և վերադառնալ «ժողովրդավարության ակունքներին», որը ենթադրում է «իշխանություն և պատասխանատվություն քաղաքացիների համար»: