Միջազգային

Սթարմերն ու Մակրոնը մտադիր են համոզել Բայդենին՝ թույլ տալ հարվածել ՌԴ-ի խորքերին

ՄԹ-ում ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ կտա օգտագործել արևմտյան հեռահար հրթիռների օգտագործումը ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար՝ մինչև իր լիազորությունների ավարտը. գրում է Telegraph-ը։

Թերթի տեղեկություններով՝ բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռների օգտագործման թույլտվության հարցը կքննարկվի նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի հանդիպմանը։ The Daily Telegraph-ը կարծիք է հայտնել, որ եթե այդ քայլը հաստատվի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար դժվար կլինի վերանայել որոշումը, երբ նա ստանձնի իր պաշտոնը հունվարի 20-ին: