Սիգերու Իսիբան խորհրդարանի ստորին պալատում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է Ճապոնիայի նոր վարչապետ։
Երկրորդ փուլում վարչապետի պաշտոնի համար պայքարում էին կառավարության գործող ղեկավար Սիգերու Իսիբան և Սահմանադրական դեմոկրատական կուսակցության հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ Յոսիհիկո Նոդան:
Վարչապետի ընտրության քվեարկությունն անհրաժեշտ է դարձել հոկտեմբերի 27-ին խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընդհանուր ընտրությունների անցկացումից հետո: