Միջազգային

«Նա չափազանց իմաստուն է, որպեսզի համաձայնի ամենամեծ բռնակցմանը». Ժան Նոել Բարրո

«Նա չափազանց իմաստուն է, որպեսզի համաձայնի ամենամեծ բռնակցմանը». Ժան Նոել Բարրո

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն «Le Parisien»-ն տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած իր նախընտրական հայտարարություններին:

«Նա չափազանց իմաստուն է, որպեսզի համաձայնվի վերջին 75 տարվա ընթացքում ամենամեծ տարածքային բռնակցմանը։ Չափազանց իմաստուն՝ մոռանալու համար, որ ոչ մի արդար և երկարատև խաղաղություն չի կարող կնքվել ուկրաինացիների թիկունքում և եվրոպացիների գլխավերևում: Դա կամրապնդի ուժեղի իրավունքը՝ շատ լուրջ հետևանքներ ունենալով Եվրոպայում և աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփի շրջապատը դիտարկում է առաջնագծի սառեցման գաղափարը՝ ապառազմականացված գոտու ստեղծմամբ և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության 20-ամյա մորատորիումի ներդրմամբ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացավ դադարեցնել պատերազմը «24 ժամվա ընթացքում»՝ առանց ծրագրի մանրամասները հայտնելու:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական