Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին անդրադարձել է այն մեղադրանքներին, թե Իրանը ցանկանում է Թրամփին սպանել։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առաջադրված մեղադրանքներին՝ կապված նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու՝ Իրանի փորձերի հետ, Բագաին ցավալի է համարել՝ ասելով, որ ամերիկյան իշխանությունները հեշտությամբ վտանգում են իրենց հեղինակությունը՝ բարձրացնելով հիմք չունեցող հարցեր:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն նմանատիպ հայտարարություն է արել նաև 2011 թվականի հոկտեմբերին՝ ասելով, թե Իրանը փորձել է սպանել բարձրաստիճան մի պաշտոնյայի, և այդ մեղադրանքը, ըստ ներկայացուցչի, ուղղված է եղել տարածաշրջանում Իրանի և այդ երկրի միջև տարաձայնությունների ստեղծմանը:
Բագաին ԱՄՆ-ի՝ նման պահվածքը բնութագրել է որպես «ականների տեղադրում» երկրների միջև դիվանագիտական հարաբերություններում: