Ամերիկյան Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը: Ըստ թերթի՝ Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ռազմական ներկայության մասին։ Պարբերականի զրուցակիցները նաև պնդում են, որ Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»: Հրապարակման մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։
Մեկնաբանության խնդրանքին ի պատասխան ՝ Թրամփի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը ասել է. «Մենք չենք մեկնաբանում նախագահ Թրամփի և աշխարհի այլ առաջնորդների միջև մասնավոր զանգերը»։