Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15.50-ին՝ Մանսանիլո քաղաքից 60 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 128 հազար մարդ: Երկրաշարժի օջախը 14 կիլոմետր խորության վրա է։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: