Միջազգային

Նեթանյահուն ասել է, որ վերջին օրերին երեք անգամ խոսել է Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ես երեք անգամ խոսել եմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանք լավ և շատ կարևոր խոսակցություններ էին:

Մենք (Նեթանյահուն և Թրամփը) Իսրայելի համար մեծ հնարավորություններ ենք տեսնում տարածաշրջանում և այլ ոլորտներում խաղաղության ընդլայնման գործում», – հավելել է Իսրայելի վարչապետը։