Միջազգային

ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք են խոցել․ Սոբյանին

ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք են խոցել․ Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին։

Քաղաքապետի խոսքով՝ անօդաչուները խոցվել են Ռամենսկոե և Դոմոդեդովո քաղաքային թաղամասերում։

«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- գրել է Սոբյանինը։ 

Նա նաև հայտնել է, որ Ռամենսկոե և Դոմոդեդովո թաղամասերում  ոչնչացվել է 22 անօդաչու թռչող սարք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական