Նոյեմբերի 10-ի առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ուկրաինական 70 անօդաչու թռչող սարքեր են խոցել, որոնցից գրեթե կեսը՝ Մոսկվայի մարզի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մոսկվայի ժամանակով ժամը 7։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում կասեցվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ 34-ը՝ Մոսկվայի շրջանի, 14-ը՝ Բրյանսկի շրջանի, յոթը՝ Օրյոլի և Կալուգայի շրջանների, վեցը՝ Կուրսկի շրջանի և երկուսը` Տուլայի շրջանի տարածքի վրա»,- հավելել են ՌԴ ՊՆ-ում: