Մադրիդում տասնյակ մարդիկ ցույց են անցկացրել՝ ի նշան համերաշխության Վալենսիայի ինքնավար համայնքի բնակիչների հետ, որոնք տուժել են սաստիկ ջրհեղեղների պատճառով։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ակցիան կազմակերպվել է Մադրիդի կենտրոնական հրապարակում՝ Պուերտա դել Սոլում։ Ներկաները կոչ են արել նաև ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Կառլոս Մասոնի հրաժարականը։
«Վալենսիայի իշխանությունները ցույց են տվել, որ ի վիճակի չեն ժամանակին և արդյունավետ կերպով արձագանքել փոթորկի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Սա իսկական անփութություն է», – ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
Մադրիդում բողոքի ցույցը տեղի է ունեցել Վալենսիայի քաղաքի կենտրոնում մեծ երթին զուգահեռ։ Երթի կազմակերպիչները կարծում են, որ տարածաշրջանի իշխանությունները «ցույց են տվել ցանկացած տեսակի ճգնաժամի լուծման կարողությունների և արդյունավետության լուրջ բացակայություն»:
Իսպանիայի Վալենսիա շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ, 78 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 48 դի դեռևս ճանաչված չէ։