Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպում են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։ Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։