Միջազգային

Հաստատվել է նախագահական ընտրություններում Սանդուի հաղթանակը․ Մոլդովայի ԿԸՀ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը։

««Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում ստացել է ամենաշատ ձայները՝ 930 139 ձայն, ընտրված է հայտարարվում»,- ընդունված որոշման նախագիծն ընթերցել է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ երկրորդ փուլում Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը՝ առաջ անցնելով ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյից։