Լեհաստանը թույլ չի տա իրեն ավելի շատ ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ՝ կապված Կիևին օգնելու հարցում ԱՄՆ-ի հետաքրքրության սպասվող անկման հետ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նա անդրադարձել է այն տեղեկություններին, թե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ունի Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ծրագիր և Կիևի համար հետկոնֆլիկտային երաշխիքներ, որոնց համաձայն՝ նախատեսվում է այնտեղ խաղաղապահ առաքելություն ուղարկել Եվրոպայի երկրներից:
«Շատ շահարկումներ կան, բայց ոչ մի պաշտոնական առաջարկ չկա»,- ընդգծել է Տուսկը: