Կատարը մտադիր է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ըստ հաղորդման՝ երկրի իշխանությունները հայտնել են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին, որ քանի դեռ երկու կողմերը հրաժարվում են բարեխղճորեն բանակցել համաձայնության հասնելու համար, նրանք չեն կարող միջնորդի դեր կատարել։