Միջազգային

Իրանը արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «իսրայելական դավադրություն»։

Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում։ Ինչպես մեկ օր առաջ հայտնել էր Associated Press-ը, ՀԴԲ-ն պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անանուն ներկայացուցիչը իբր ծրագրել է սպանել ընտրություններում հաղթած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային բացարձակապես անհիմն է անվանել ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների սպանության փորձին Իրանի միջամտության մեղադրանքները և մերժել դրանք»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 Բաղային ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո «այդ հայտարարությունների կրկնությունը» որակել է որպես «Իսրայելի և Իրանի ընդդիմադիր շրջանակների նողկալի դավադրություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները բարդացնելու համար»: