Եվրոպայի լիգայի «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» (5:0) հանդիպումից հետո մի շարք հարձակումներ են եղել իսրայելական ակումբի երկրպագուների վրա Իսրայելից։ Times of Israel-ը պնդում է, որ հարձակվողները դիմակներով են եղել։ Նրանցից մի քանիսի ձեռքին պաղեստինյան դրոշներ են եղել և բացականչել են «Ազատություն Պաղեստինին»։
Ավելի ուշ Ամստերդամի ոստիկանությունից հայտնել են, որ կան ձերբակալվածներ։
«Սոցցանցերում տարբեր հաղորդագրություններ են պտտվում Ամստերդամում անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ոստիկանությունը խոշոր հետաքննություն է սկսել մի քանի միջադեպերի վերաբերյալ: Այս պահին հայտնի է, որ 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, 62 մարդ ձերբակալվել է։ Մի քանի մարդ, ովքեր համարվում էին անհետ կորած, հայտնաբերվել են»,- ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։
ՈւԵՖԱ-ն դատապարտել է Ամստերդամում «Մաքքաբիի» երկրպագուների վրա հարձակումը.
«Հուսով ենք, որ իշխանությունները հնարավորինս շատ մարդկանց մեղադրանք կառաջադրեն»,- ասված է հայտարարության մեջ։