Միջազգային

563 զինծառայողի դի է վերադարձվել Ուկրաինա

Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը տեղեկացնում է, որ հաջողվել է հայրենադարձել Դոնեցկի ուղղությամբ զոհված 320, Բախմուտի ուղղությամբ զոհված 89 զինվորի դիեր, ինչպես նաև 154 մարմիններ ՌԴ տարածքներում գտնվող դիարաններից։ 

Աճյունները կտեղափոխվեն պետական հաստատություններ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհվածների ինքնությունը։