Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականության աստղ է, որն ունի «ռմբարկուի հոտառություն», ինչպես ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Քաղաքական լեզվով ասած՝ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականության աստղ է, որը մեծ հաջողություն գրանցվեց Կազանի պատմական գագաթնաժողովում, որը համախմբեց BRICS-ը: Նա ի ծնե ռմբարկու է, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, նա ռմբարկուի հոտառություն ունի»,- ասել է պարոն Մադուրոն Ռուսաստանի և Վենեսուելայի բարձր մակարդակի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։