Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ չի կարող Ուկրաինային դրդել զիջումների՝ փոխարենը ոչինչ չտալով. Bloomberg

Պարբերականը, վկայակոչելով պաշտոնյաներին, գրում է, որ Թրամփն արդեն սկսել է հեռախոսային ձևաչափով շփվել եվրոպացի առաջնորդների հետ, և այդ խոսակցություններից առնվազն մեկում քննարկվել է Պուտինի հետ բանակցությունների մոտեցումը: Դրանում հանրապետականը հասկացրել է, որ չի կարող Ուկրաինային պարզապես զիջումների մղել, եթե դրա դիմաց ոչինչ չտա։

Բացի այդ, այսօր Կրեմլում հայտարարել են, որ պատրաստ են քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների հարցը, սակայն ՌԴ-ի կողմից Զապորոժիեի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողության պայմանով: