Միջազգային

«Թրամփի ընտրվելուց հետո ԵՄ-ն պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների լուծման վրա». Մելոնի

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ԵՄ-ն պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են մաքսատուրքերը, մրցունակությունը և պաշտպանությունը. հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Մի՛ հարցրեք, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն ձեզ համար, հարցրեք, թե ինչ պետք է անի Եվրոպան։ Եվրոպան պետք է հավասարակշռություն գտնի... Ես նկատի ունեմ մրցունակության և մաքսատուրքերի խնդիրները»,-ասել է նա։