ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սյուզան Ուայլսին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։ Այս մասին ասվում է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակել է փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը։
«Սյուզին ուժեղ և խելացի է, ունի նորարարական տեսլական, նրանով կհիանան և նրան կհարգեն։ Ես չեմ կասկածում, որ նրանով կհպարտանա երկիրը», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Այս պաշտոնյան ԱՄՆ վարչակազմում զբաղվում է Սպիտակ տան անձնակազմով, վերահսկում է որոշակի անձանց մուտքը օվալաձև գրասենյակ և տեղեկատվության հոսքը, ինչպես նաև նախագահի անունից բանակցություններ Է վարում Կոնգրեսի, գործադիր պաշտոնյաների և ոչ իշխանական քաղաքական խմբերի հետ:
The New York Post պարբերականը գրում է, որ Ուայլսը Թրամփին օգնել է իր քրեական և քաղաքացիական գործերով փաստաբանների հարցում և մոտ է նրա ընտանիքի հետ:
This is great news. Susie was a huge asset to President Trump on the campaign and will be a huge asset in the White House. She's also just a really good person. Onward! pic.twitter.com/Yj1aLYK4So
— JD Vance (@JDVance) November 7, 2024