Միջազգային

Գերմանիայում ընդդիմությունը կառավարությունից նոր ընտրություններ է սպասում

Գերմանիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ ՔԴՄ ղեկավար Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել կանցլեր Օլաֆ Շոլցին հաջորդ չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, Բունդեսթագում կառավարությանը վստահության քվեի հարցով քվեարկություն անցկացնել:

Մերցի խոսքով՝ մարդիկ սպասում են, որ իշխանությունները արագ նոր ընտրություններ կանցկացնեն։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Գերմանիայի խորհրդարանում։ Ընդդիմության առաջնորդը կարծում է, որ Շոլցը, ընդհակառակն, ցանկանում է ձգձգել կառավարությանը վստահության քվեարկությունը, քանի որ այն կարող է գործարկել Բունդեսթագի արտահերթ ընտրությունների ընթացակարգը:

Ինքը՝ Օլաֆ Շոլցը, այսօր չի մասնակցել նիստին. նա մեկնել է ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Բուդապեշտում: Ավելի վաղ կանցլերը պաշտոնանկ էր արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդին, որը իշխող կոալիցիայի մաս էր կազմում, և հայտարարել էր, որ պատրաստվում է 2025 թվականի հունվարին քվեարկություն նախաձեռնել կառավարությանը վստահության հարցով: