ԱՄՆ արդարադատության նախարարությունն Իրանին մեղադրել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությանը։
Ըստ աղբյուրի՝ Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, մեղադրյալն Իրանի 51-ամյա քաղաքացի Ֆարհադ Շաքերին է, ում ենթադրաբար հանձնարարվել է Թրամփի սպանության ծրագիր մշակել։ Նա շարունակում է մնալ ազատության մեջ և ենթադրվում է, որ գտնվում է Իրանում: