Իսրայելի արտգործնախարարը կայցելի Նիդեռլանդներ՝ ֆուտբոլային ֆաների հետ քննարկելու ստեղծված արտակարգ իրավիճակը։
Գեդեոն Սաարը առաջիկա ժամերին կհանդիպի իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդկամպի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով առնվազն 10 իսրայելցի է վիրավորվել: Բացի այդ, ևս երեք երկրպագուի հետ դեռևս կապ չեն կարողանում հաստատել: