Միջազգային

«Կասկածներ կան, խարդախության լուրջ կասկածներ». Միշելը՝ վրացական ընտրությունների մասին

Եվրոխորհուրդը Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկի Վրաստանի իրավիճակը, և եվրոպացի առաջնորդների ազդանշանը հստակ կլինի․ լրագրողներին հայտարարել է Շառլ Միշելը: Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Ես գիտեմ ԵՄ-ին անդամակցելու՝ վրացիների անկեղծ ձգտման մասին։ Մենք կարևոր որոշում կայացրինք, երբ որոշեցինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Մյուս կողմից, ընտրություններն անցել են, և կան խարդախության լուրջ կասկածներ, ինչը պահանջում է լուրջ հետաքննություն: Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արվել է արդար և թափանցիկ: Այս առնչությամբ կասկածներ կան ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում», - ասել է նա։

Վերոնշյալ թեմաները, Միշելի խոսքով, քննարկել է նաև Իրակլի Կոբախիձեի հետ։