Ռուսաստանը չի ընկալում արևմտյան քաղաքակրթությունը որպես թշնամի և հարց չի դնում՝ մենք, թե նրանք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կցանկանայի կրկին ընդգծել, որ ի տարբերություն մեր հակառակորդների՝ Ռուսաստանը չի ընկալում արևմտյան քաղաքակրթությունը որպես թշնամի, չի դնում հարց՝ մենք, թե նրանք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ չենք առաջնորդվում՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է սկզբունքով»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում։
ՌԴ նախագահի խոսքով՝ սուր, հիմնարար, էմոցիոնալ հակամարտությունները բարդացնում են համաշխարհային զարգացումը, բայց չեն ընդհատում այն։ Նա նշել է, որ հավաքական Արևմուտքը փորձ է արել տարանջատել Ռուսաստանը համաշխարհային տնտեսական և քաղաքական համակարգերից։
«Բոլորովին վերջերս հավաքական Արևմուտքն աննախադեպ փորձ արեց Ռուսաստանին տարանջատել համաշխարհային համակարգից՝ տնտեսական և քաղաքական, մեր երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և պատժիչ միջոցների ծավալը նմանը չունի, բայց աշխարհը Ռուսաստանի կարիքն ունի, և ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի առաջնորդների ոչ մի որոշում չի կարող փոխել դա»,- նշել է նա։
Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպետք է լինեն պարտվող երկրներ և ժողովուրդներ, ոչ ոք չպետք է իրեն անբարենպաստ կամ նվաստացած զգա»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև մեղադրել է ՆԱՏՕ-ին ռուս-ուկրաինական հակամարտության սրման մեջ։
«Մենք պետք է բաժանենք Ռուսաստանը և Եվրոպան, հատկապես Ռուսաստանը և Գերմանիան, Ֆրանսիան, ուստի նրանք մեզ հասցրին հեղաշրջման, իսկ Դոնբասում նրանք մեզ ստիպեցին պատասխան գործողություններ իրականացնել, հասան իրենց ուզածին»,- ասել է Պուտինը։