Միջազգային

«Կարծում եմ, որ մենք կխոսենք». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հավանաբար կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է NBC NEWS-ը: ԱՄՆ-ը նորընտիր նախագահը լրատվականին հեռախոսային հարցազրույց է տվել և խոսել իրեն ուղղված շնորհավորանքներ մասին.

Նա նաև ասել է, որ չորեքշաբթի առավոտյան բանակցություններ է վարել 70 համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և «շատ լավ զրույց» ունեցել։

Թրամփը նաև հայտնել է, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց չի հրապարակել այդ խոսակցության մանրամասները:

Նա հավելել է, որ դեռ չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Կարծում եմ, որ մենք կխոսենք»։