Գերմանիայի ընդդիմադիր կուսակցություններն ու գործարար խմբերը հինգշաբթի օրը կոչ են արել կանցլեր Օլաֆ Շոլցին հնարավորինս շուտ անցկացնել նոր ընտրություններ՝ եռակողմ կոալիցիայի փլուզումից հետո քաղաքական անորոշությունը նվազագույնի հասցնելու համար:
Կոալիցիան փլուզվեց չորեքշաբթի օրը, երբ տևական լարվածությունը գագաթնակետին հասավ։ Վեճի առիթը բյուջեի պակասուրդը փակելու և Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը վերակենդանացնելու հարցն էր։
Իշխող կոալիցիայի փլուզումը Եվրամիության սրտում ստեղծում է առաջնորդության վակուում: Կանցլերը հայտարարել է, որ հունվարին վստահության հանրաքվե կանցկացնի, որը, հավանաբար, կպարտվի։ Սա կարող է հանգեցնել արդեն գարնան սկզբին նոր ընտրությունների՝ նախատեսված ժամկետից վեց ամիս շուտ: