Միջազգային

Կուբայում վերականգնում են փոթորիկի հետևանքները

Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ սկսել են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ «Ռաֆայել» փոթորիկը շարքից հանել է երկրի էլեկտրացանցը՝ 10 միլիոն մարդու թողնելով առանց լույսի:

Չորեքշաբթի օրը էլեկտրական ցանցը փլուզվեց, երբ փոթորիկը հարվածեց Կուբային՝ ավելի քան 115 մղոն/ժամ (185 կմ / ժամ)՝ վնասելով տները, արմատախիլ անելով ծառերը և տապալելով հեռախոսի սյուները:

Փոթորիկը տեղափոխվել է Արևմուտք՝ Մեքսիկական ծոց, որտեղ ցամաքի համար այն այլևս անմիջական սպառնալիք չի ներկայացնում․ հայտնել են Մայամիում գտնվող ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնից: