ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին արձագանքել է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ չշնորհավորելով նրան և կոչ անելով աղոթել ԱՄՆ-ի համար։
«Միլիոնավոր ամերիկացիներ հպարտանում են Քամալա Հարիսի և Թիմ Ուոլցի առաջնորդությամբ և քարոզարշավով։ Նրանք ոգեշնչում են մեզ, մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց և գիտենք, որ նրանք կշարունակեն լինել բարության հիանալի ուժեր մեր երկրում: Մենք բոլորս աղոթում ենք Ամերիկայի հաջողության համար հաջորդ վարչակազմի օրոք»,-ասել է Փելոսին։
Նա երկրում իշխանության խաղաղ փոխանցման հույս է հայտնել։