Միջազգային

«Հուսով եմ՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,- ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: